Մայրու տակառ – փոքր շոգեբաղնիք
Մայրու տակառը մարդու կազդուրման ժողովրդական յուրահատուկ մեթոդ է՝ հագեցած դեղաբույսերով լի գոլորշիով, որն օգնում է բուժել բազմաթիվ հիվանդություններ։ Գոլորշու մեջ պարունակվող դեղաբույսերի միացությունը նպաստում է արյան շրջանառության բարելավմանը, լիովին բացում է քրտնագեղձերը և առավելագույնն օրգանիզմից դուրս է բերում շլակերը, տոքսինները և աղերը, որին հաջորդում է բուժիչ միացությունների կլանումն օրգանիզմի կողմից։ Արդյունքում օրգանիզմը մաքրվում է բջջային և հյուսվածքային մակարդակով, կարգավորվում է նյութափոխանակությունը, բարելավվում է բոլոր օրգան-համակարգերի աշխատանքը, որը բերում է մարմնի վերականգնման և երիտասարդացման։ Վերականգնվում են նաև հոգեկան և ֆիզիկական ուժերը, տոկունությունն ու դիմադրողականությունը։ Մայրու տակառում պրոցեդուրայից հետո զգացվում է լարվածության բավականաչափ նվազում, մաքրվում են մաշկի ծակոտիները,
նվազում է քաշը և անհետանում է ցելյուլիտը։
Համատեղեք հաճելին օգտակարի հետ և առողջ եղեք։
Պրոցեդուրայի նկարագրությունը
Նախքան պրոցեդուրայի սկսելը, մայրու տակառի ներսում ջերմաստիճանը կարգավորվում է ըստ յուրաքանչյուր մարդու օրգանիզմի կարողության։ Դուք մտնում եք մայրու տակառ, երբ ջերմաստիճանը հասնում է 44-45 աստիճանի։ Տակառի ներսում կարող եք մնալ 10-15 րոպե։ Համեմատած սովորական շոգեբաղնիքի հետ՝ մայրու տակառն ունի 3 կարևորագույն առավելություններ՝
- Ձեր գլուխը գտնվում է դրսում, ինչի շնորհիվ բացառվում է գոլորշու բարձր ջերմաստիճանի ազդեցությունը գլխուղեղի անոթների և շնչառական համակարգի վրա։
- Մայրու տակառի մեջ հարաբերական խոնավությունը հասնում է մինչև 100%-ի, ինչի շնորհիվ դուք
ստանում եք ռուսական շոգեբաղնիքի արդյունք։ - Հաշվի առնելով մայրու տակառի օգտակար ազդեցության ծավալը՝
ձեր մարմինն ամբողջովին պարուրվում է դեղաբույսերից պատրաստված դիմակով։
Մինչ դուք գտնվում եք տակառի մեջ, ձեր մաշկը ոչ միայն մաքրվում է, այլ նաև լիարժեք խոնավանում է, ինչը չի կատարվում չոր գոլորշիով սովորական շոգեբաղնիքում։ Խոնավանալով՝ ձեր մաշկը դառնում է առաձգական՝ երկար տարիներ պահպանելով երիտասարդությունն ու խնամքը։ Խոնավ գոլորշու օգտակար հատկություններին ավելանում են նաև պրոցեդուրայի ժամանակ օգտագործվող եթերային յուղերի ու դեղաբույսերի բուժիչ հատկությունները։ Մայրու տակառի պրոցեդուրայից հետո, երբ մկանները բավականաչափ տաքացած են, ձեզ կառաջարկեն մերսման տարբեր տեսակներ։ Մայրու տակառի պրոցեդուրայից կամ մերսումից հետո, դուք կարող եք ցնցուղ ընդունել։ Բուսական շոգեբաղնիքի ավարտական արարողությունը հանգիստն է։ Մինչ դուք հանգստանում եք, մենք ձեզ կհյուրասիրենք բուսական թեյ։ Մինչ դուք հանգստանում եք և թեյ եք ըմպում, ձեր մարմինն ամբողջովին հովանում է փոքր շոգեբաղնիքում տաքանալուց հետո և վերադառնում է ձեր մարմնի սովորական ջերմաստիճանին։ Երբ ձեր մարմինը հովանում է, դուք հագնվում եք և պրոցեդուրան համարվում է ավարտված։ Տրվում են մեկանգամյա օգտագործման սավաններ և անձեռոցիկներ, որոնք ընդգրկված են գնի մեջ։
Ձեզ հետ անհրաժեշտ է բերել սրբիչ։
Պրոցեդուրայի արժեքը՝
Մայրու տակառի 15 րոպեանոց 1 պրոցեդուրայի արժեքը 5․000 դրամ է։ Խորհուրդ է տրվում 10 պրոցեդուրա, արժեքը՝ 40․000 դրամ։ Առավելագույն արդունք ստանալու համար խորհուրդ է տրվում համատեղել մայրու տակառի պրոցեդուրան ցանկացած տեսակի մերսման հետ։
Մերսում.
- խորը մկանային մերսում
- բուժիչ մերսում (տեղային, մեղրով՝ օստեոխոնդրոզի դեպքում)
- ռեֆլեկտոր մերսում (ոտնաթաթեր, ափեր, պարանոցային հատված)
- հակացելյուլիտային մերսում
Մերսման պրոցեդուրայի տևողությունը 1 ժամ 10 րոպե է, արժեքը՝ 15.000 դրամ։
Ազդեցությունն օրգանիզմի վրա
Նյարդային համակարգ․ պրոցեդուրայի ընտացքում փոփոխվում են նյարդային համակարգի ֆունկցիոնալ հատկությունները, այսինքն՝ արագությունը, արտահայտվածության աստիճանը, ռեակցիայի տևողությունը։ Ակտիվանում է նեյրոէնդոկրին համակարգը, որն էլ նպաստում է օրգանիզմում բազմաթիվ քանակությամբ հորմոնների ներազատմանը, օրգանիզմը տոկուն է դառնում սթրեսերի նկատմամբ։ Սիրտ-անոթային համակարգ․ տեղի է ունենում գործող արյունատար անոթների լայնացում, արագանում է արյան երակային հոսքը, խթանում է զարկերակների միջով արյան հոսքի բարելավումը։ Շնչառական համակարգ․ ավելանում է թթվածնի յուրացումը, և ածխաթթու գազի արտազատումը 100 անգամ ավել է, քան նորմալ մթնոլորտային օդում։ Միաժամանակ կատարվում է ինհալացիա՝ դեղաբույսերով լի գոլորշու միջոցով։ Կրճատվում են լորձաթաղանթի այտուցները, շնչառական ուղիների սպազմը, բրոնխները լայնանում են, հանգստանում են շնչառական մկանները։ Մաշկ․ մարմինը մաքրվում է շլակերից, տոքսիններից։ Մայրու տակառի պարբերաբար օգտագործումը զգալիորեն երիտասարդացնում է մաշկը, վերացնում ցելյուլիտը։ Մկանային համակարգ․ օրգանիզմն ազատվում է մկանային լարվածությունից, ակտիվանում է մկանների աշխատունակությունը, ակտիվանում է մկանների վերականգնման գործընթացը։ Հենաշարժիչ համակարգ․ավելանում է հոդերի շարժունակությունը, բարելավում է հենաշարժիչ համակարգի հյուսվածքների առաձգականությունը։ Մայրու տակառը նպաստում է հարհոդային այտուցների նվազմանը, ավելանում է երակային արյան և ավշի արտահոսքը, ինչն էլ օգնում է վերականգնել հոդերի նորմալ աշխատանքը։ Առատ քրտնարտադրությունը թեթևացնում է երիկամների ծանրաբեռնվածությունը, օրգանիզմում կարգավորվում է ջրային և էլէկտրոլիտային բալանսը, ակտիվանում է մակերիկամների աշխատանքը, վահանաձև գեղձի, սեռական օրգանների աշխատանքը, նյութափոխանակությունը բարելավվում է, օրգանիզմից ավելորդ հեղուկի կորուստի շնորհիվ ավելանում է արյան՝ մարդու համար կարևոր բազմազան միկրոէլեմենտների քանակը։ Այս պրոցեդուրաների միասնությունը ազդում է նյութափոխանակության կարգավորման վրա՝ ամրապնդելով հանքային, աղային, գազային և սպիտակուցնային նյութափոխանակությունը, նպաստում է օրգանիզմից ազոտային նյութերի, անօրգանական ֆոսֆորի, նատրիումի քլորիդի, միզանյութի, միզաթթվի և ծանր ֆիզիկական աշխատանքից հետո առաջացած կաթնաթթվի ձեռբազատմանը։ Ներթափանցող տաք գոլորշու ազդեցությունը՝ լի կենսաբանական ակտիվ նյութերով, կարգավորում է մաշկի արյան շրջանառությունը, ծակոտիները լայնանում են և մաքրվում, հեռացվում է մահացած մաշկի բջիջների վերին շերտը, արդյունքում մաշկը թարմանում է, դառնում է հարթ, առաձգական և ձիգ։ Կատարվում է կոսմետիկական պրոցեդուրաների համար այդքան կարևոր մաշկի խորը մաքրումը, և մաշկը առավել լավ է ընդունում բազմազան կոսմետիկական միջոցներ։ Արդյունքում բուժվում են մի շարք մաշկային հիվանդություններ՝ մաշկային տարբեր ցաներ, պզուկներ, բշտիկներ և այլն։ Բնականաբար բարելավվում է դեմքի գույնը, մաշկը երիտասարդանում է։ Մայրու տակառը արդյունավետ լուծում է ավելորդ քաշի խնդիրը, քանզի հենց քրտնարդադրության գործընթացը պահանջում է էներգետիկ շատ ծախսեր՝ 15 րոպեանոց պրոցեդուրան օգնում է վառել 900 կկալ, ինչը հավասարազոր է 10 կմ վազքին։ Մայրու տակառ փոքր շոգեբաղնիքից կարող են օգտվել նաև այն մարդիք, ովքեր դժվարությամբ են տանում բարձր ջերմաստիճանը սովորական շոգեբաղնիքում կամ ռուսական բաղնիքներում, քանի որ գլուխը, որը մնում է տակառից դուրս, չի տաքանում։ Դա հնարավորություն է տալիս լիաթոք շնչել և արյունատար անոթների վրա ոչ մի ծանրաբեռնվածություն չկա։