ՄԵՐՍՈՒՄՆԵՐ
Կետերի եւ կետուղիների վրա ազդեցության շնորհիվ էներգիայի (ցի) եւ արյան շրջանառության, ինչպես նաեւ օրգանների բնականոն աշխատանքի կարգավորում:
- 30 ր. 10.000 դր
- 60 ր. 15.000 դր.
- 90 ր. 20.000 դր.
Նեֆրիտից կամ եղջյուրից պատրաստված թիթեղով եւ գուաշա յուղերով հատուկ տեխնիկայի շնորհիվ իրականացվում է կետուղային մերսում:
- 30 ր. 12.000 դր
Ցիգուն մերսումը մերսողի կողմից իրականացվող չինական մերսման գործողությունների եւ մեդիտավիվ աշխատանքի ամբողջություն է, որը նպաստում է ցի-ի բնականոն շրջանառության կարգավորմանը մարմնում:
- 120 ր. 25.000 դր.
Ոտնաթաթի վրա արտապատկերվում են բոլոր օրգաններն ու համակարգերը. մերսման շնորհիվ կարելի է խթանիչ ազդեցություն գործել ոչ միայն ոտնաթաթի, այլ ողջ մարմնի եւ ինքնազգացողության վրա:
- 60 ր. 15.000 դր.
Ճապոնական ավանդական մերսման այս տեսակը էներգետիկ ուղիներում ներդաշնակության կարգավորման շնորհիվ նպաստում է մարմնի ինքնազգացողության բարելավմանը:
- 60 ր. 15.000 դր.
Թայլանդական մերսումը թայլանդական բժշկության ավանդական ձեւ է: Այն օգնում է վերացնել էներգետիկ խցանումներն ու վերականգնել խանգարված ցի-ի եւ արյան հոսքը: Թայլանդական մերսման հնարքների շնորհիվ լավանում եւ ճկունանում է հենաշարժիչ համակարգը:
- 60 ր. 15.000 դր.
Չորս ձեռքով մերսումն իրականացվում է երկու մերսողների կողմից՝ կրկնակի հաճելի դարձնելով մերսման ընթացը: Մասնագետներն աշխատում են համահունչ՝ պահպանելով գործողությունների ներդաշնակությունը: Այն վերացնում է նյարդային լարվածությունն ու հոգնածությունը՝ վերականգնելով մարմնի ուժերը:
- 30 ր. 15.000 դր.
- 60 ր. 22.000 դր.
Մերսման ժամանակ մեղրը, ի շնորհիվ իր բուժիչ հատկությունների թարմացնում եւ սնուցում է մաշկը, բարելավում արյան շրջանառությունը, մաքրում մաշկի խորը շերտերում կուտակված խարամը եւ թթվածնով հագեցնում մաշկի բջիջները՝ ակտիվացնելով մաշկային շնչառությունը: Այն հիանալի պայքարում է ցելյուլիտի դեմ:
- 75 րոպե 18000
- 40 րոպե 10000
Մերսման այս տեսակը խթանելով ավշային համակարգը եւ բարելավելով ավշի հոսքը՝ նպաստում այտուցների վերացմանը, հանգստացնում է նյարդային համակարգը եւ լավացնում մարմնի ինքնազգացողությունը:
- 30 ր. 8.000 դր.
- 60 ր. 15.000 դր.
Մարմնի փիլինգի ժամանակ վերնամաշկի մեռած բջիջները հեռացվում են, ինչի շնորհիվ մաշկը ստանում է երիտասարդ եւ թարմ տեսք:
- AHA փիլինգ 60 րոպե – 20000 դր.
/AHA (ալֆա–հիդրօքսիդ թթուներ) փիլինգը, ի շնորհիվ խոր թափանցման, մաքրում է մաշկի խորը շերտերը, լավացնում բջիջների նյութափոխանակությունը՝ դարձնելով այն երիտասարդ եւ առողջ/
- Փիլինգ ծովի աղով 60 րոպե – 20000 դր.
/հանքային նյութերով հարուստ այս փիլինգը թունազերծում է մաշկը՝ դարձնելով այն նուրբ եւ առողջ/
ՀԱԿԱՑԵԼՅՈՒԼԻՏԱՅԻՆ ԵՎ ՆԻՀԱՐԵՑՆՈՂ ԾՐԱԳՐԵՐ
/չինական բժշկության սկզբունքների հիման վրա/
Հակացելյուլիտային եւ նիհարեցման անհատական ծրագրերի մշակում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր այցելուի մարմնի առանձնահատկությունը։